Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ազգային ժողովի շրջակայքից բերման է ենթարկվել ակցիայի 21 մասնակից

Ազգային ժողովի շրջակայքից բերման է ենթարկվել ակցիայի 21 մասնակից
06.10.2015 | 11:20

Ազգային ժողովի շենքի դիմացից հոկտեմբեր 5-ին ոստիկանության բաժին է բերման ենթարկվել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի 21 մասնակից: Ակտիվիստները բերման էին ենթարկվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախումներից հետո: Բախումներն առաջացան, երբ ակցիայի մասնակիցները կանգնել էին Ազգային ժողովի ճաղավանդակներին և փորձում էին փակցնել «Ոչ» գրությամբ մեծ պաստառը:
Խառնաշփոթի մեջ ոստիկանները նույնիսկ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին էին փորձել բերման ենթարկել։ Մի քանի ժամից նրանք ազատ են արձակվել:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ